Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թեհրանը պետք է փոխի մարտավարությունը՝ հավատարիմ մնալով իր արժեքներին

Թեհրանը պետք է փոխի մարտավարությունը՝ հավատարիմ մնալով իր արժեքներին
09.02.2014 | 15:10

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Հոմենեին՝ Թեհրանում ելույթ ունենալով իսլամական հեղափոխության 35-րդ տարեդարձի առիթով, ասել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է, բայց չի կարող տապալել Իրանի վարչակարգը: «Ամերիկացիները պաշտոնապես հայտարարում են, որ չեն ձգտում Իրանի վարչակարգը փոխել: Դա սուտ է: Նրանք առանց տատանվելու դա կանեին, եթե կարողանային»,-ասել է նա: Հոգևոր առաջնորդը ԱՄՆ-ի նկատմամբ թշնամական վերաբերմունքը բացատրում է Վաշինգտոնի՝ այլ երկրներին վերահսկելու և նրանց գործերին խառնվելու ձգտումով: Ալի Համենեին ընդգծել է, որ Իրանը, պաշտպանվելով, պետք է փոխի մարտավարությունը, միաժամանակ պահպանի հավատարմությունը իր հիմնական արժեքներին:

Դիտվել է՝ 782

Մեկնաբանություններ