Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իրանը ուշադրությամբ հետևել է տարածաշրջանի ռազմական իրավիճակին

Իրանը ուշադրությամբ հետևել է տարածաշրջանի ռազմական իրավիճակին
09.02.2014 | 15:11

Իրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման վերաբերյալ մշակված ծրագիր ունի՝ Ադրբեջանում Իրանի դեսպանության պաշտոնական կայքի հաղորդմամբ հայտարարել է դեսպան Մոհսեն Փաքայինը:
Ադրբեջանում Իրանի դեսպանը, «Գյուն.ազ» կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքին, նշել է. «Տարածաշրջանից դուրս գտնվող Մինսկի խմբի որոշ անդամ երկրների համար «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» կարգավիճակն ավելի հարմար է, քանի որ հակամարտության երկու կողմերին զենք են վաճառում, հետևաբար խնդիրը լուծելու ցանկություն կարծես թե չեն ցուցաբերում»:
Անդրանդառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործում Իրանի միջնորդական առաքելության հավանականությանը, դեսպան Փաքայինը նշել է. «Իրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման վերաբերյալ մշակված ծրագիր ունի, սակայն այդ ծրագիրը օգտակար կլինի, երբ Հայաստանն ու Ադրբեջանը աջակցեն, հետևաբար քանի դեռ աջակցություն չեն հայտնել, Իրանը հակված չէ հրապարակել իր ծրագիրը»:
Մոհսեն Փաքայինը օրերս մեկ այլ հարցազրույց էլ տվել էր իրանական «խաբարօնլայն.իռ» կայքին: Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ նման լարված իրավիճակում որպես տարածաշրջանի գերտերություն Իրանը հանդես գա միջնորդական առաքելությամբ՝ հիշեցնելով Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմադովի՝ հայտարարությունը, թե իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ պատերազմի: «Իրանը 1994 թ. զինադադարի կնքումից հետո մինչև 1997 թ. հակամարտության լուծման հարցում գործուն դերակատարություն է ունեցել»,-նշել է դեսպան Փաքայինը և հավելել.-«Իրանը ԼՂ հակամարտության հարցում վարել է հավասարակշռված քաղաքականություն՝ զարգացնելով իր հարաբերությունները թե Հայաստանի և թե Ադրբեջանի հետ»:
«Հավասարակշռված քաղաքականության հետ մեկտեղ Իրանը ուշադրությամբ հետևել է տարածաշրջանի ռազմական իրավիճակին: Այդ մոտեցումը Թեհրանի՝ տարածաշրջանային քաղաքականության կարևոր ձեռքբերումն է, քանի որ այդ կերպ անհրաժեշտության դեպքում Իրանը կարող է միջնորդական առաքելություն իրականացնել»,-հավելել է Ադրբեջանում Իրանի դեսպանը: Նա գտնոում է, որ Իրանի և Արևմուտքի հարաբերությունների բարելավումը կարող է նպաստել ԼՂ հակամարտության լուծման գործընթացին:

Դիտվել է՝ 754

Մեկնաբանություններ