Կիևի կենտրոնում հավաքված մի քանի հարյուր սպորտային կազմվածքով երիտասարդներ մտադիր են քանդել Եվրամայդանի կողմնակիցների բարիկադները: «Ուկրաինսկայա պրավդա»-ի փոխանցմամբ` այդ երիտասարդներից ոմանք լրագրողներին ասել են, թե ակցիային մասնակցելու համար իրենց խոստացել են վճարել 150-ական գրիվնա: Անկախության հրապարակում մոբիլիզացվել են ինքնապաշտպանության ջոկատները. վահաններով ու մահակներով զինված մի քանի հարյուր մարդ փակել են մուտքը Կրեշչատիկ փողոցի կողմից: Դիմակայող կողմերի միջև հեռավորությունը մոտ երկու հարյուր մետր է: