Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իրան-ՄԱԳԱՏԷ բանակցություններ Թեհրանում

Իրան-ՄԱԳԱՏԷ բանակցություններ Թեհրանում
09.02.2014 | 15:18

Թեհրանում երեկ տեղի է ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) և Իրանի ներկայացուցիչների միջև: Հանդիպման մասնակիցները քննարկել են միջուկային ծրագրի հնարավոր ռազմական բաղկացուցչին առնչվող հարցեր:
Իրանի միջուկային էներգիայի գործակալության ներկայացուցչի խոսքով` Թեհրանը պատրաստ է պատասխանել միջազգային գործակալության փորձագետների բոլոր հարցերին:
Փետրվարի 18-ին Վիեննայում կմեկնարկեն բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագրի ստորագրման շուրջ:

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ