Փետրվարի 9-ին Շվեյցարիայում ներգաղթյալների ճակատագրի վերաբերյալ հանրաքվե է անցկացվում: Երկրի քաղաքացիներին կոչ է արվել իրենց կարծիքն արտահայտել իմիգրացիոն քաղաքականության խստացման մասին, գրում է dw.de-ն: Համաժողովրդական քննարկման նախաձեռնողը պահպանողական Շվեյցարական ժողովրդական կուսակցությունն է, որ առաջարկում է վերացնել օտարերկրացիներին քվոտաների տրամադրման գործող կանոնները: Վերջին հարցումների համաձայն՝ նախաձեռնությանն աջակցել է հարցվածների 43 տոկոսը:
Շվեյցարական ժողովրդական կուսակցությունը երկրում շատ խնդիրների, այդ թվում՝ հանցագործությունների աճի, բնակարանային վարձի բարձրացման, հասարակական տրանսպորտի ծանրաբեռնվածության պատասխանատվությունը դնում է ներգաղթյալների վրա:
Դիտորդների կարծիքով՝ նախաձեռնության հաստատումը կբերի Եվրամիության հետ հարաբերությունների սրման: Բրյուսելը կանոնների վերացման դեմ է և կարող է զրկել ԵՄ ներքին շուկայում Շվեյցարիային արտոնյալ կարգավիճակից: Շվեյցարիայի 8-միլիոնանոց բնակչության 23 տոկոսը օտարերկրացիներ են: Ամեն տարի երկիր է ժամանում մոտ 80 հազար ներգաղթյալ: Շվեյցարիայում մեծ թիվ են կազմում իտալացիները, նրանց հաջորդում են գերմանացիները /300 հազար/: