Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կոնստանտին Մոսկովիչը հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Կոնստանտին Մոսկովիչը հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
09.02.2014 | 16:00

Ըստ APA-ի` Մոլդովայի քաղաքացի, ժողովրդական արտիստ Կոնստանտին Մոսկովիչը Ադրբեջանի ղեկավարությանը խնդրել է իր անունը հանել սև ցուցակից: «Մոլդովայի ժողովրդական արտիստ Կոնստանտին Մոսկովիչի նամակի մեջ ասվում է, որ նա այցելել է Ադրբեջանի բռնազավթված տարածքներ 2009-ի` փառատոնի շրջանակներում և այդ այցելությունը որոշակի նպատակ չի ունեցել: Նամակում նա ափսոսանք է հայտնել այդ առիթով և ընդգծել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում նրա քաղաքացիական դիրքորոշումը համընկնում է Մոլդովայի պաշտոնական դիրքորոշման հետ»,- ասված է կայքի հաղորդագրության մեջ: Կայքը նշում է, որ 2009-ին Մոսկովիչը Լեռնային Ղարաբաղում մասնակցել է Ղարաբաղի ազատագրման տոնին: Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մոսկովիչի նամակը քննարկվում է: Նշվում է, որ նախկինում թուրք լրագրող Նագեհան Ալչիի նման նամակի արդյունքում դրական որոշում է կայացվել:

Դիտվել է՝ 983

Մեկնաբանություններ