Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վիլնյուսից հետո, Ռիգայից առաջ

Վիլնյուսից հետո, Ռիգայից առաջ
10.02.2014 | 12:41

«Եվրոպական փաթեթի» նպատակն է ուրվագծել Արևելյան գործընկերության երկրների` Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հեռանկարը` 2013 թ. Վիլնյուսի գագաթնաժողովից հետո և մինչև 2015 թվականին Ռիգայում կայանալիք կառավարությունների ղեկավարների հանդիպումը:
«Եվրոպական փաթեթը» հաշվի է առնում «հետվիլնյուսյան» իրողությունները: Անցյալ տարվա նոյեմբերին Լիտվայի մայրաքաղաքում գումարվել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան պետք է նախաստորագրեին, իսկ Ուկրաինան` ստորագրեր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը:
Սակայն անցյալ տարվա ընթացքում աշխարհաքաղաքական հանգամանքները փոխվել են: Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին հայտարարել է Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին, ինչն անակնկալ էր Հայաստանի քաղաքացիներից և եվրոպացի պաշտոնյաներից շատերի համար:
ՈՒկրաինան սառեցրել է ստորագրումը և տարեվերջին գործարք է կնքել Ռուսաստանի հետ, ինչի հետևանքով այդ երկրում սկսվել և առայսօր շարունակվում են բողոքի ակցիաները:
Միայն Վրաստանն ու Մոլդովան չեն շեղվել ընտրած ճանապարհից և նախաստորագրել են Ասոցացման պայմանագիրն ու դրա առանցքը հանդիսացող Ազատ առևտրի համաձայնագիրը:
«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակի փոխանցմամբ, գալիք երկուշաբթի օրը Եվրամիության արտգործնախարարները Բրյուսելում պետք է քննարկեն «Եվրոպական փաթեթը», որին հավանություն են տալիս Եվրամիության այնպիսի «ծանրքաշայիններ», ինչպիսիք են Գերմանիան և Մեծ Բրիտանիան:

Դիտվել է՝ 792

Մեկնաբանություններ