Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Հանգրվան, որը կառաջարկի ավելին, քան Ասոցացման պայմանագիրը»

«Հանգրվան, որը կառաջարկի ավելին, քան Ասոցացման պայմանագիրը»
10.02.2014 | 12:44

Փաստաթղթի նախագծում խոսք չկա Եվրամիությանն անդամակցելու հնարավորության մասին, սակայն նշվում է, որ «Եվրոպական փաթեթը» պետք է դառնա հանգրվան, որը կառաջարկի ավելին, քան ներկայումս ընդգրկված է Ասոցացման պայմանագրում»:
Այդ փաթեթում կան տեղաշարժին, վիզաներին, ուսանողների փոխանակմանը, ինչպես նաև Եվրոպական միության համայնքային ծրագրերում և գործակալությունների աշխատանքում Արևելյան գործընկերության երկրների ավելի մեծ ներգրավմանը վերաբերող դրույթներ:
Նախագծում չի նշվում, թե ինչ դեր կարող է Եվրամիությունը կատարել ՈՒկրաինայում, սակայն ասվում է, որ «Բրյուսելը մտադիր է շարունակել քաղաքական ընդգրկուն երկխոսությունը Կիևի հետ և քաղաքականությունը վարել` հաշվի առնելով ՈՒկրաինայում տեղի ունեցող զարգացումները»:
Եվրոպացի մի բարձրաստիճան դիվանագետ, ով խնդրել է չհրապարակել իր անունը, «Ազատության» թղթակից Ռիկարդ Յոզվյակին ասել է, որ ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ վիզային արգելքներ սահմանելու կամ նրանց արտասահմանյան հաշվեհամարները սառեցնելու հարցն օրակարգում չկա:

Դիտվել է՝ 902

Մեկնաբանություններ