Նախագծում կա Ռուսաստանին վերաբերող դրույթ, որի համաձայն` «Եվրամիությունը ցանկանում է այդ երկրի հետ հաստատել հանգամանալից, ազնիվ և բաց երկխոսություն Եվրոպայում ինտեգրման հարցերի շուրջ»:
Միաժամանակ նշվում է, որ «Եվրամիության համար անընդունելի է Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ պատժիչ գործելակերպը»: Այդ առումով նախագծում կա պարբերություն, ըստ որի` «Եվրամիությունը համաձայնեցված արձագանքելու է առևտրային էմբարգոներին, միգրանտ աշխատողների հանդեպ սահմանափակումներին, լարվածության սրումներին և երկարատև հակամարտություններին»: