«Եվրոպական փաթեթում» կա Մոլդովային և Վրաստանին վերաբերող մեկ այլ գաղափար, ըստ որի` «Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ապահովեն այդ երկու երկրներ այցելությունների մշտական հոսք և անընդհատ փոխանցեն Ասոցացման պայմանագրերի արագ ստորագրման, համաձայնությունների իրագործումը խթանող եվրոպական ակտիվ բարեփոխումների անհրաժեշտության ուղերձներ»:
«Եվրոպական փաթեթի» մեկ այլ գաղափարներից է Արևելյան գործընկերության նշանակության մասին տեղեկատվության տարածումը: