Պատմության ապագա դասագրքերում կգրեն, որ ռուսական կայսրությունն իր գոյությունը դադարեցրել է Կիևի Մայդանում: Նման հայտարարություն է արել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ-ում` ՈՒկրաինայի ուղղափառ եկեղեցու Կիևի պատրիարք Ֆիլարետի հետ հանդիպման ժամանակ: Սաակաշվիլին ասել է, թե ՈՒկրաինայում պայքար է ընթանում ժողովրդավարության ու բռնապետության միջև: «Եթե ՈՒկրաինան հաղթահարի բռնապետությունը երկրում, այն կանցնի Ռուսաստան»,- ասել է պատրիարքը` ընդգծելով, որ այդ պատճառով էլ «ռուսական իշխանությունները ուժ են գործադրում, որ ՈՒկրաինայում թույլ չտան ժողովրդավարություն»:
«ՈՒկրաինան մեծ երկիր է, Վրաստանը` փոքր: Մեզ համար ՈՒկրաինայի օրինակը հիմա շատ կարևոր է: Այդ ոգևորությունը ազդում է բոլոր երկրների ապագայի վրա` և Ադրբեջանի, և Հայաստանի, և Մոլդովայի: Նույնպես և Ռուսաստանի»,- ասել է Սաակաշվիլին: «Ժողովուրդը անպայման կհաղթի, և ես հավատում եմ, որ կլինեն լավագույն ճակատագիրը և ապագան, որոնք կմիացնեն բոլոր ժողովուրդներին», -նկատել է Սաակաշվիլին: