Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իրանը պատրաստ է հարաբերություններ ունենալ աշխարհի բոլոր երկրների հետ

Իրանը պատրաստ է հարաբերություններ ունենալ աշխարհի բոլոր երկրների հետ
11.02.2014 | 12:29

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին ասել է, որ Իրանը պատրաստ է վեցնյակի հետ վերջնական համաձայնագրի ստորագրմանը:
«Փետրվարի 18-ին Իրանը կմասնակցի բանակցություններին «5+1» ձևաչափով, որպեսզի համատեղ ընդգրկուն համաձայնագրին հասնենք միջուկային ծրագրի վերաբերյալ»,- ասել է ԻԻՀ նախագահը: «Մենք նույն լրջությամբ ենք վերաբերվում հարցին, որքան առաջին քայլերն անելիս»,-շեշտել է Հասան Ռուհանին։ Նա հայտարարել է, որ ի երկրի դռները բաց են ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների առաջ: Հանուն փոխադարձ հարգանքի և շահերի պաշտպանության՝ Իրանը պատրաստ է հարաբերություններ ունենալ աշխարհի բոլոր երկրների հետ՝ հայտարարել է նախագահը:

Դիտվել է՝ 736

Մեկնաբանություններ