Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ադրբեջանը մտադիր է դեսպանատուն բացել Իրաքում

Ադրբեջանը մտադիր է դեսպանատուն բացել Իրաքում
11.02.2014 | 14:25

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը շուտով դեսպանատուն է բացելու Իրաքի մայրաքաղաքում և աջակցություն ցուցաբերելու Բաղդադին` ահաբեկչության դեմ պայքարում: «Բաքուն նպատակ ունի համագործակցել Բաղդադի հետ և պատրաստ է տեղեկատվություն փոխանակել ահաբեկչության դեմ պայքարում, ինչը սպառնում է ողջ տարածաշրջանին»,- նշել է դիվանագետը` վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հետ հանդիպման ժամանակ:

Մամեդյարովը վստահեցրել է իրաքյան կողմին, որ ադրբեջանական խորհրդարանը համաձայնել է դիվանագիտական առաքելություն իրականացնել Իրաքում, քանի որ ադրբեջանական ընկերությունները ցանկանում են աշխատել Իրաքում և ներդրումներ անել այդ երկրում, մասնավորապես էներգետիկայի բնագավառում:

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ