Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին դրական է արձագանքել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին` Թբիլիսիի և Սոչիի միջև կանոնավոր չվերթերի հնարավորության վերաբերյալ: Նա նշել է, որ ողջունում է «ցանկացած հարցում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը, որոնք կհեռացնեն լարվածությունը` կողմերին տանելով ռացիոնալ երկխոսության»: «Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրային և մշակութային կապերը այն նախադրյալներն են, որոնք, ի վերջո, պետք է դառնա նկարևորագույն գործիք` երկու երկրների ամենաբարդ քաղաքական խնդիրների կարգավորման միջև»,- ասել է Մարգվելաշվիլին:
Ավելին, Մարգվելաշվիլին մտադիր է լրջորեն վերլուծել Պուտինի հայտարարությունը` իր հետ հանդիպման առնչությամբ: «Վրաց-ռուսական հարաբերությունները հանդիսանում են ամենացավոտ և խնդրահարույց հարաբերություններից մեկը, որոնք առկա են վրացական պետությունում: Բնականաբար, մենք շատ լրջորեն կվերլուծենք այս ակնարկը, կանցկացնենք խորհրդակցություն և կձևավորենք մեր դիրքորոշումը: Եթե լինի հավանականություն, որ նման հանդիպումը վրաց-ռուսական հարաբերություններին նոր դրական լիցքեր կհաղորդի, եթե դա կլինի լուրջ պատրաստակամություն քննարկելու մեզ մտահոգող խնդրահարույց թեմաները, բնականաբար, հիմքեր կլինեն ենթադրելու, որ մեր գործընկերների հետ կքննարկվեն այդ հարցերը: Հետևաբար, կանցկացնենք խորհրդակցություն` ինչպես երկրի ներսում, այնպես էլ հնարավորություն կլինի մտածելու արևմտյան գործընկերների հետ նման հանդիպման մասին»,- հայտարարել է Վրաստանի նախագահը: