Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ժիրինովսկին առաջարկում է ահաբեկչության մասին ոչ մի տեղեկություն չհաղորդել լրատվական միջոցներին

Ժիրինովսկին առաջարկում է ահաբեկչության մասին ոչ մի տեղեկություն չհաղորդել լրատվական միջոցներին
11.02.2014 | 16:38

ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկում է վերահսկել ԶԼՄ-ների գործունեությունը` նվազագույնի հասցնելով ահաբեկիչների հարձակումներն ու հանցագործությունների լուսաբանումը և նման դեպքերի մասին տեղեկատվության տարածումը: Որպես օրինակ նա նշել է Մոսկվայի դպրոցում և Հարավային Սախալինի եկեղեցում կրակոցների դեպքերը` այդ ողբերգություներում մեղադրելով լրատվամիջոցներին: Ըստ նրա՝ այդ բոլոր ահաբեկչությունները «միևնույն դաշտի նույն պտուղներն են», որոնց գովազդում է մամուլը:
Անդրադառնալով օրերս Մոսկվայի դպրոցներից մեկում սպանված ուսուցչի ու ոստիկանի թեմային, Ժիրինովսկին ասել է. «Փառք Աստծո, դա համատարած չէ: Բայց եթե ամեն ամիս մեզ մոտ ինչ-որ մեկի վրա կրակեն` դպրոցում, եկեղեցում, խանութում, աշխատանքի վայրում, Ռուսաստանի բոլոր քաղաքացիները լուրջ վտանգի տակ կընկնեն»,- զգուշացրել է պատգամավորը։ «Ենթադրենք` վտանգավոր սուբյեկտը սթրեսային վիճակում է, մինչդեռ ամենքն այդ պահին աշխատանքի են գնում, երեխա են դպրոց, մանկապարտեզ տանում և նույնիսկ տեղյակ էլ չեն, որ ճանապարհին կարող են ահաբեկչի հանդիպել: Մենք ևս մեկ անգամ կպնդենք օրենքում փոփոխություններ կատարել` ցանկացած ահաբեկչության մասին ոչ մի տեղեկություն չհաղորդել լրատվական միջոցներին»,- նշել է լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին: Նրա կարծիքով, մամուլը հաճախ գովազդում է ահաբեկիչներին, իսկ մարդկանց մի մասը օրինակ է վերցնում նրանցից:
Հիշեցնենք, փետրվարի 9-ին Հարավային Սախալինի եկեղեցում տղամարդը կրակ էր բացել հավատացյալների վրա: Զոհվել էր երկու մարդ:

Դիտվել է՝ 768

Մեկնաբանություններ