Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՈՒկրաինայի ոստիկանությունը ռուսների հետ կգրոհի Մայդանը

ՈՒկրաինայի ոստիկանությունը ռուսների հետ կգրոհի Մայդանը
12.02.2014 | 13:27

Կիևի Մայդանի անվտանգության պատասխանատուներից Դմիտրի Յարոշն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՈՒկրաինայի ոստիկանությունը ռուսական հատուկ ծառայությունների հետ Մայդանի վրա ահաբեկչական գործողություններ է պատրաստում: «Մենք մի քանի աղբյուրներից հրատապ տեղեկություն ենք ստացել, որ մոտակա ժամանակում չի կարելի բացառել մի շարք ահաբեկչական գործողություններ` Մայդանի ուժային խմբերին զրպարտելու, հասարակության մեջ խուճապ առաջացնելու, անջատողական տրամադրություններ բարձրացնելու, ռեպրեսիաների համար հիմք ստեղծելու նպատակով: Այդ ահաբեկչական գործողությունները կարող են իրականացվել Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) կողմից` ՈՒկրաինայի ՆԳՆ առանձին ներկայացուցիչների հնարավոր աջակցությամբ»,- գրել է Յարոշը:

Դիտվել է՝ 573

Մեկնաբանություններ