Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԵՄ-ն և ԱՄՀ-ն Վաշինգտոնում կքննարկեն ՈՒկրաինային օգնություն տրամադրելու հարցը

ԵՄ-ն և ԱՄՀ-ն Վաշինգտոնում կքննարկեն ՈՒկրաինային օգնություն տրամադրելու հարցը
12.02.2014 | 13:44

ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը փետրվարի 13-ին Վաշինգտոնում մտադիր է հանդիպել ԱՄՀ (Արժույթի միջազգային հիմնադրամ) ղեկավարի` Քրիստին Լագարդի հետ և քննարկել ՈՒկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը: Այդ մասին հայտարարել է Էշթոնը` հանդես գալով Եվրոխորհրդարանի պատգամավորների առջև:
«Հինգշաբթի ես պետք է Վաշինգտոն գնամ և հանդիպեմ Քրիստին Լագարդի հետ: Թեմաներից մեկը, որ մենք կքննարկենք, կլինի ՈՒկրաինան»,-ասել է Էշթոնը:
Նա ավելացրել է, որ ԵՄ-ն «ունի ներուժ»` օգնության ձեռք մեկնելու ՈՒկրաինայի տնտեսությանը, որպեսզի երկիրը առաջիկա շաբաթներին և ամիսներին կարողանա հաղթահարել իր առջև ծառացած լուրջ մարտահրավերները»:

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ