Կիպրոսում տեղի է ունեցել մի իրադարձություն, որին կղզու բնակիչները սպասում էին 40 տարի: Կիպրական 2 պետությունների ղեկավարները պաշտոնապես հայտարարել են կղզու՝ դաշնային պետության մեջ միավորվելու հարցով բանակցությունների մեկնարկի մասին:
Հայտարարությանը աջակցում են ԵՄ գրեթե բոլոր պետությունները և ՄԱԿ-ը:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն ու կիպրացի թուրքերի առաջնորդ Դերվիշ Էրօղլուն համատեղ կոմյունիկիեում նշել են, որ ձգտում են ստեղծել միասնական Կիպրոս, որը որպես պետություն կլինի դաշնային, երկգոտի ու երկհամայնքային:
Կիպրոսը դե ֆակտո բաժանվել է 2 մասի 1974թ.՝ Թուրքիայի ռազմական ներխուժումից հետո: Այժմ կղզու հյուսիսային հատվածի 1/3-րդ մասը թուրքական շրջափակման մեջ է ու հռչակվել է որպես Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն: