Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Տենգեն ընկնում է

Տենգեն ընկնում է
12.02.2014 | 15:47

Ղազախստանի իշխանությունները հայտարարել են այդ երկրի ազգային արժույթի` տենգեի արժեզրկման մասին: Ղազախստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ հրաժարվում է ազգային արժույթը նախկինում հաստատված մակարդակի վրա պահելու գործողություններից և կրճատելու է տենգեի փոխարժեքի ձևավորման վրա իր ազդեցությունը: Եթե մինչև այսօր Ղազախստանում մեկ ԱՄՆ դոլարը միջինում 155 տենգե արժեր, այժմ, ըստ ղազախական Կենտրոնական բանկի, նոր փոխարժեքը կտատանվի 185 տենգեի շրջակայքում: Շուկայում, սակայն, մեկ դոլարի գինը հասնում է անգամ 200 տենգեի: Այս փոփոխությունների հետևանքով շատ խանութներ Ղազախստանում չեն աշխատում:

Դիտվել է՝ 1131

Մեկնաբանություններ