Լատինական Ամերիկայի 4 երկրներ, որոնք ընդգրկված են Խաղաղօվկիանոսյան դաշինքում՝ Մեքսիկան, Կոլումբիան, Չիլին և Պերուն, համատեղ առևտրում բոլոր մաքսերը չեղյալ համարելու արձանագրություն են ստորագրել փետրվարի 10-ին Կոլումբիայի Կարտախենա քաղաքում: Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն համաձայնագիրն անվանել է ամենանորարարականը՝ 1994-ին Մեքսիկայի, ԱՄՆ-ի և Կանադայի միջև Հյուսիսամերիկյան ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից ի վեր: «Մենք մտադիր ենք շրջանն առավել մրցունակ դարձնել: Դա հնարավորություն կտա մեր երկրներին ավելի շատ աշխատատեղեր ստեղծել, ավելի դինամիկ կդարձնի առևտուրը, ծառայությունները և մարդկանց տեղաշարժը»,- ասել է Պենյա Նյետոն: