Կոռուպցիոն սկանդալի շրջանակներում գաղտնալսվել էր վարչապետ Ռ. Էրդողանի հեռախոսը և հիմա Թուրքիայում քրեական գործ է հարուցվել վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսելու փաստով` տեղեկացնում է Sabah կայքը, հարցաքննվել է 4 մարդ: Թուրքական հետախուզությունը բացահայտել էր, թե որտեղ է գտնվել գաղտնալսող սարքը: Մեկ տարի առաջ Ստամբուլի ոստիկանությունը տեղեկություններ էր ստացել լուրջ կոռուպցիոն խախտումների մասին և մեկ տարվա ընթացքում գաղտնալսել էր բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց թվում՝ վարչապետին: Անօրինական գաղտնալսումների պատճառով աշխատանքից ազատվել էր հեռահաղորդակցային կապերի ծառայության ղեկավար Ջեմալեդդին Չելիքը: