Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Արևելյան գործընկերության 20 կետերը` Վիլնյուսից հետո»

«Արևելյան գործընկերության 20 կետերը` Վիլնյուսից հետո»
13.02.2014 | 16:04

168.am-ը հրապարակել է «Արևելյան գործընկերության 20 կետերը` Վիլնյուսից հետո»: Եվրամիության անդամ 13 երկրները մշակել են Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված պետությունների հետ համագործակցության շարունակականությանն ուղղված գործողությունների ծրագիր, որը Հայաստանում ստացել է «Եվրոպական փափեթ» անվանումը: «20 կետերը» հաստատվել են 2014 թ. փետրվարի 6-ին և քննարկվել փետրվարի 10-ին` Եվրոպական միության խորհրդի նիստում, սակայն պաշտոնապես չեն հրապարակվել: Եվրոպական փաստաթուղթը հաստատել են ԵՄ անդամ 13 պետությունները` Բուլղարիան, Չեխիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Շվեդիան, Սլովակիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան:


«Արևելյան գործընկերության 20 կետերը` Վիլնյուսից հետո» ուժեղացնելու տեսլականը
1. Ավելացնել աջակցությունը Արևելյան գործընկեր երկրներում այնպիսի ծրագրով, ինչպիսին «Միասին ուժեղ ենք»-ն է` հատկապես տարածելով տեղեկություններ Արևելյան գործընկերության մասին և պատասխանելով ապատեղեկատվությանը` այդ թվում հանրային դիվանագիտության փորձագետների միջոցով:
2. Բացատրել Ասոցացման (Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի և Արևելյան գործընկերությանը մասնակցելու տնտեսական և այլ շահերը: Օժանդակել ու առաջ քաշել այն ուսումնասիրությունները, որոնք բացատրում են ԱԳ-ից երկարաժամկետ հեռանկարում ստացվելիք օգուտները, այդ թվում` բացատրել դրանց հնարավոր ազդեցությունը Ռուսաստանի և Մաքսային, Եվրասիական տնտեսական միության վրա և հերքել կորուստների մասին չհիմնավորված հայտարարությունները:
3. Ավելացնել շփումներն ԱԳ երկրների հասարակությունների բոլոր խավերի հետ` այցելությունների, սեմինարների միջոցով, ցանկալի է ներգրավել նաև նրանց, ովքեր դեռևս համոզված չեն ԵՄ-ի հետ սերտ հարաբերությունների դեպքում օգուտների մեջ: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ազգային փոքրամասնությունների և հեռավոր շրջանների վրա: Կարգավորել և ընդլայնել համագործակցությունը։
4. Պահպանել ԱԳ հայեցակարգն ու առաջարկը, միաժամանակ շարունակել խրախուսել բարեփոխումները` հաշվի առնելով տվյալ երկրի առանձնահատկությունները և հանգամանքները:
5. Արագացնել այն ընթացակարգերը, որոնք թույլ կտան Մոլդովայի և Վրաստանի հետ Ասոցացման (Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերը ստորագրել որքան հնարավոր է` շուտ` 2014 թ. օգոստոսից ոչ ուշ, աջակցել այս գործընկերներին` Ասոցացման) խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի ժամանակավոր կիրառման գործընթացում:
6. Խրախուսել ԱԳ-ի առաջատար երկրներին` կիրառելով «ավելին` ավելիի դիմաց» հայեցակարգը, այդ թվում` կարևորելով ԵՄ-ի կողմից լրացուցիչ ֆինանսավորումը` գոյություն ունեցող գործիքների և այժմյան երկարամյա ֆինանսական ծրագրի շրջանակներում:
7. Բացի Ասոցացման/ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերից` սկսել քննարկել, այսպես կոչված, «Եվրոպական փաթեթը», որը կենտրոնանում է տեղաշարժի, վիզաների, ուսանողների փոխանակման, ինչպես նաև Եվրոպական միության համայնքային ծրագրերում և գործակալությունների աշխատանքում Արևելյան գործընկերության երկրների ավելի շատ մասնակցության վրա:
8. Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ` զարգացնել Միասնական տնտեսական տարածքի մոդել, որը կնպաստի նաև երկարաժամկետ նպատակին` ավելի լայն միասնական տնտեսական տարածքի բարեկեցությանը, ինչպես նշված է Վիլնյուսյան հռչակագրում:
9. Մշակել տարբերակված հայեցակարգ («Գործընկերության և համագործակցության համաձայնագիր +») ԱԳ ավելի քիչ հավակնոտ երկրների (առաջին հերթին` Հայաստանի) համար:
10. Ավելացնել քաղաքական երկխոսությունը գործընկեր երկրների հետ` ավելի լայն խնդիրների հետ կապված, ինչպիսին, ի թիվս այլոց, ավելի լայն հարևանությունն է, և ուսումնասիրել անվտանգության քաղաքականության դաշտում համագործակցության հնարավորությունները` ներառելով արտաքին գործերի խորհրդի եզրակացություններն ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) վերաբերյալ:
11. Մշակել բազմակողմանի ձևաչափ` ԱԳ-ի համար, ապահովել նախարարների մակարդակով հանդիպումների պարբերականությունը: Աջակցել գործընկեր երկրների զարգացմանը:
12. Երաշխավորել, որ ԵՄ-ից բարձր մակարդակի այցեր կլինեն Մոլդովա և Վրաստան` Ասոցացման/ Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի` շուտ ստորագրման վերաբերյալ հստակ հավաստիացումներով:
13. Շարունակել շփումներն ՈՒկրաինայի հետ լայն քաղաքական օրակարգով և կարգավորել ԵՄ քաղաքականությունը` ՈՒկրաինայում զարգացումների լույսի ներքո:
14. Մոլդովայի համար պատրաստել հստակ, լավ կազմակերպված և անվտանգ առանց վիզաների ռեժիմ:
15. Օգնել գործընկեր երկրներին` նվազեցնելու էներգետիկ կախվածությունը և բարելավել մրցակցունակությունը` օրինակ, վերջերս ընդլայնված` Արևելյան Եվրոպայի հետ էներգետիկ արդյունավետության և շրջակա միջավայրի համագործակցության ծրագրի (E5P) միջոցով:
16. Կիրառել ԵՄ ներկայիս գործիքները` ԱԳ երկրներում քաղաքացիական հասարակություններին և արմատական բարեփոխումներին, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին և ինստիտուցիոնալ բարեփոխումներին աջակցելու նպատակով:
17. Ռուսաստանի հետ սկսել հանգամանալից, բաց և անկեղծ երկխոսություն` Եվրոպային ինտեգրվելու հարցերի շուրջ: Միևնույն ժամանակ, ընդգծել, որ ԱԳ երկրների նկատմամբ Ռուսաստանի պատժիչ և սպառնալից գործելակերպն անընդունելի է:
18. Բարձրացնել պատրաստության մակարդակը, որպեսզի հետագայում հնարավոր լինի դիմակայել ԱԳ առաջատարների նկատմամբ ներքին և արտաքին այնպիսի վտանգներին կամ գործողություններին, ինչպիսիք են առևտրային էմբարգոները, ներգաղթյալների սահմանափակումները, հակամարտությունների գոտում լարվածության ավելացումը և այլն: Այսպիսի հնարավոր գործողություններին ԵՄ-ի համակարգված պատասխանը չափազանց կարևոր է:
19. Ոչ պաշտոնական կապերի միջոցով, ինչպես նաև դրական ուշադրությամբ և մոտ ապագայում կայանալիք միջոցառումների (Բելառուս` Հոկեյի աշխարհի առաջնություն, Ադրբեջան` նախագահություն Եվրոպայի խորհրդում, 2014-ի մայիս-նոյեմբեր) օգնությամբ Ադրբեջանին և Բելառուսին համոզել, որպեսզի դրական քայլեր կատարեն քաղաքական բանտարկյալների խնդրի ուղղությամբ, որպեսզի կարողանան բարելավել հարաբերությունները ԵՄ-ի հետ:
20. Մեծացնել ԵՄ-ի դերակատարությունը երկարաձգվող հակամարտությունների կարգավորման գործում, այդ թվում` ԵՄ-ի կարևոր խաղացողների մշակված համաձայնության միջոցով: Ասոցացման/Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի իրականացումն օգտագործել Քիշնևի և Թբիլիսիի հարաբերություններն այդ երկրների անջատողական շրջանների հետ կապերն ամրապնդելու համար, ինչպես նաև մշակել խթաններ փոխադարձ շփման համար:

Դիտվել է՝ 950

Մեկնաբանություններ