Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մնում է եկվորների բավականին մեծ ռիսկային խումբ

Մնում է եկվորների բավականին մեծ ռիսկային խումբ
13.02.2014 | 16:08

Ռուսաստանում է գտնվում 4,3 միլիոն օտարերկրյա քաղաքացի, որ երկիր են այցելել առանց որոշակի նպատակի և չեն աշխատում՝ Պետդումայում կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ՌԴ միգրացիոն ծառայության ղեկավարի տեղակալ Ելենա Ռադոչինան: «Վերջին տվյալներով՝ մեզ մոտ գրեթե 10,5 միլիոն օտարերկրացի կա, նրանցից 4,3 միլիոնը երկիր է եկել առանց որոշակի նպատակի, իսկ 3,7 միլիոնը եկել է աշխատանք գտնելու նպատակով»,- ասել է Ռադոչինան: 1,5 միլիոն օտարերկրյա քաղաքացի արդեն ձևակերպել է աշխատանքի թույլտվություն: «Մնում է եկվորների բավականին մեծ ռիսկային խումբ, որը գտնվում է ՌԴ տարածքում 90 օրից ավելի, սակայն չի դիմել Միգրացիոն ծառայություն՝ կարգավիճակի հստակեցման համար»,- ասել է նա:

Դիտվել է՝ 844

Մեկնաբանություններ