Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

525 գրամից 6 գրամն է ոսկի

525 գրամից  6 գրամն է ոսկի
14.02.2014 | 12:18

Ըստ Pitsburgh Post-Gazette-ի, Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ոսկե մեդալի ապրանքային գինը 550 ամերիկյան դոլար է: Այն կշռում է 525 գրամ, հիմնականում բաղկացած է արծաթից: Երեսպատման համար ծախսված ոսկին կշռում է վեց գրամ: Արծաթե մեդալն արժե 310 դոլար, բրոնզը` երեք դոլար քսանհինգ ցենտ: Օլիմպիական ոսկին վերջին անգամ բացառապես ոսկուց պատրաստվել է 1912 թ. Ստոկհոլմում (Շվեդիա) կայացած ամառային խաղերի մասնակիցների համար: Ստոկհոլմյան ոսկե մեդալը ներկայիս գներով կկազմեր 21,5 հազար դոլար: Այն ժամանակ խաղարկվել է 109 կոմպլեկտ մեդալ: Հավելենք, որ Սոչիում խաղարկվում է 98 կոմպլեկտ մեդալ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1585

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ