Քեմբրիջի հերցոգ արքայազն ՈՒիլյամը Դևիդ Բեքհեմի, Յաո Մինի հետ կոչ է արել դադարեցնել վայրի կենդանիների անօրինական վաճառքը: Արքայական ընտանիքի անդամը, համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստը և բասկետբոլիստը տեսաձայնագրությամբ դիմել են հանրությանը՝ ապավինելով նրանց գիտակցությանը: «Եթե մենք կասեցնենք այդ վայրի կենդանիների վաճառքը, կկասեցնենք և նրանց սպանությունը», ասում է արքայազն ՈՒիլյամը: «Ձեր ազգականներին ու բարեկամներին ասեք, որ երբևէ չգնեն ռնգեղջյուրի եղջյուր»,- ավելացնում է Բեքհեմը: Բնապահպանների տվյալներով, 2013-ին ռնգեղջյուրների որսագողությունը 75 անգամ մեծացել է 2007-ի համեմատությամբ: Նրանց եղջյուրները, որ օգտագործվում են չինական ավանդական բժշկության մեջ, առավել հաճախ հայտնվում են ասիական երկրների անլեգալ առևտրում: Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տվյալներով, ամեն տարի որսագողերի պատճառած վնասը գնահատվում է 6 միլիարդ ֆունտ (9,83 միլիարդ դոլար):