ՌԴ-ն և Եգիպտոսն անհրաժեշտ են համարում ջանքերը շարունակել Մերձավոր Արևելքը զանգվածային ոչնչացմ՝ն զենքից ազատ տարածք դարձնելու ուղղությամբ: Հավարտ 2+2 ձևաչափով հանդիպման երկու երկրների արտգործնախարարները հայտարարել են. «Նախարարները կողմ են ջանքերը շարունակելու, որպեսզի Մերձավոր Արևելքը դառնա զանգվածային ոչնչացման զենքից և դրա փոխադրումներից ազատ տարածք: Այդ նպատակով կարևորվել է կոնֆերանսի կազմակերպումը, որը ծրագրվել էր դեռ 2012-ին»: Արտգործնախարարները նաև քննարկել են Նեղոսի ջրերի օգտագործման խնդիրը և ընդգծել երկու երկրների փոխգործակցության կարևորությունը Նեղոսի ավազանում՝ բոլոր երկրների կողմից միջազգային իրավունքի հարգման համար: