Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ուկրաինան շախմատի քար չէ

Ուկրաինան շախմատի քար չէ
14.02.2014 | 16:15

Ուկրաինային չի կարելի ընդունել որպես աշխարհաքաղաքական խաղի բաղադրիչ: Այս մասին ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում: «Իրականում որոշ մրցակցություն տեղի ունեցավ Ուկրաինայի համար: Այդ պատմությունը մեզ սովորեցնում է, որ նման իրավիճակները չեն օգնում և օգտակար չեն ԵՄ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման համար»,-ասել է Գերմանիայի արտգործնախարարը: Վերջինս նշել է, որ պետք է հեռանալ այն պատկերացումից, թե Ուկրաինան աշխարհաքաղաքական շախմատային խաղի մաս է կազմում: «Մենք պետք է հակամարտող կողմերին աջակցենք, որ նրանք կարողանան ճգնաժամից դուրս գալու քաղաքական լուծում գտնել, իսկ հետո Ուկրաինային հնարավորություն տանք ուշքի գալու և, առանց մշտական ճնշման, որոշում կայացնելու այս կամ այն գործընկերոջ օգտին», -ասել է Շտայնմայերը: Նշենք, որ Լավրովը հայտարարել էր, թե Ռուսաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի իշխանության և ընդդիմության միջև` ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման համար:

Դիտվել է՝ 767

Մեկնաբանություններ