Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ուկրաինացիները Եվրոպայում դրամահավաքություն են կազմակերպել

Ուկրաինացիները Եվրոպայում դրամահավաքություն են կազմակերպել
14.02.2014 | 16:16

Եվրոպայի եվրամայդաններում Ուկրաինայի համար արդեն հավաքվել է 25 հազար եվրո: Ավտոմայդանի առաջնորդներից Սերգեյ Կոբան, ով այժմ թաքնվում է Գերմանիայում, zn.ua-ին ասել է, թե այդ փողերը հավաքվել են ակցիաների ժամանակ: «Կան շատ ուկրաինացիներ, ովքեր մեկ-երկու ամսով գնում են Ուկրաինա: Մեկը վերցրել է 4 հազար եվրո, տարել և բաժանել տարբեր հեռուստաալիքների, հանրային հեռուստատեսությանը: Մեկ այլ աղջիկ փողերը վերցրել է և հետո հանձնել է Մայդանի Ինքնապաշտպանությանը: Մի երիտասարդ, ով Ուկրաինա է մեկնել իր ավտոմեքենայով, գնել է դեղորայք ու հանձնել բժիշկներին», -ասել է Կոբան: Նա հայտնել է, թե կան միջոցներ, որոնք ծրագրում են ծախսել շրջանների համար: Նրա խոսքով` Կիևը ֆինանսապես ավելի պաշտպանված է, քան շրջանների ցուցարարները: Նշենք, որ Ուկրաինայի իշխանություններն արդեն մեկուսացրել են Ավտոմայդանի երկու առաջնորդների: Դմիտրի Բուլատովին առևանգել և ծեծել էին, որի արդյունքում Բուլատովը ստիպված դուրս է եկել երկրից` բուժման նպատակով, իսկ Սերգեյ Խաջինովը տնային կալանքի տակ է:

Դիտվել է՝ 894

Մեկնաբանություններ