Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան հայտարարել է, որ բողոքի ակցիաների պատճառով բոլոր կալանավորվածներն ազատ են արձակվել:
«Ընդհանուր առմամբ, կալանավորված էր 234 մարդ, որից ոչ ոք այսօր կալանքի տակ չէ»,- ասել է գլխավոր դատախազը Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ դիմադրության ազգային շտաբը նույնպես հաղորդել էր, որ ուրբաթ օրը բողոքի ակցիայի տասնմեկ մասնակիցներ ազատ են արձակվելու: