Բարաք Օբաման հայտարարել է, թե ԱՄՆ-ն մտածում է Սիրիայի նախագահի կառավարության վրա ճնշման նոր տարբերակների մասին: Օբաման համարում է, որ մոտակա ժամանակներում չարժե հակամարտության լուծման սպասել և դրա հետ կապված ԱՄՆ-ն ծրագրում է վերանայել Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու մի քանի տաբերակներ:
«Մենք ծրագրում ենք վերանայել հնարավոր միջոցները` ուժեղացնելու համար ճնշումը Ասադի ռեժիմի վրա և կհամագործակցենք բոլոր հետաքրքրված կողմերի հետ` հակամարտության դիվանագիտական լուծում ապահովելու համար»,-ասել է Բարաք Օբաման: ԱՄՆ ղեկավարը չի ճշտել, թե Սիրիայի նկատմամբ ճնշման կոնկրետ ինչ հնարավորություններ են ԱՄՆ-ում քննարկվում: