Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 8 հորիզոնականով բարձրացել է ՖԻՖԱ-ի փետրվարյան վարկանիշային աղյուսակում և այժմ 771 միավորով 30-րդն է:
Սա աննախադեպ բարձր ցուցանիշ է Հայաստանի թիմի համար, որի զբաղեցրած ամենաբարձր տեղը նախորդ վարկանիշային աղյուսակներում եղել է 34-րդը՝ անցած տարվա նոյեմբերին: Փետրվարյան աղյուսակում Հայաստանից հետ են բոլոր հարևան երկրների հավաքականները՝ Իրանը 38-րդն է, Թուրքիան՝ 42-րդը, Ադրբեջանը՝ 93-րդը, Վրաստանը՝ 103-րդը: Աղյուսակի առաջին երեք տեղերում են Իսպանիան, Գերմանիան և Արգենտինան: