Ժնևի համաժողովը, որը նվիրված է Սիրիայի հակամարտության կարգավորմանը, կոնկրետ արդյունքների չի հանգեցրել՝ հերթական փուլի արդյունքներն ամփոփելով հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Լուայ Սաֆին։ Սիրիայի ընդդիմությունն օտարերկրացի զինյալներին առաջարկել է լքել Սիրիայի տարածքը։ «Սիրիացի զինյալները, որ դիմադրում են ռեժիմին և նրա դաշնակիցներին, շարունակում են պայքարն իրենց քաղաքների և գյուղերի պաշտպանության համար։ Ստացվում է անվերջանալի հակամարտություն, որն արդեն տասնյակ քաղաքացիական անձանց զրկել է կյանքից»,-հայտարարել է Սաֆին։