Ուկրաինայի նախկին վարչապետ, ազատազրկման վայրում գտնվող Յուլիա Տիմոշենկոն հերքել է լուրերը, թե Խարկովի հիվանդանոցում գտնվելու ժամանակ իրեն է այցելել երկրի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևը: «Այն բանից հետո, երբ ինձ իսկապես այցելի Անդրեյ Կլյուևը, Յանուկովիչը պետք է ինձ բանակցությունների կողմ ճանաչի: Դուք լավ եք հասկանում, որ նրանց համար դա մահացու է»,-ասել է Տիմոշենկոն zn.ua-ին: Նախկին վարչապետը նշել է, որ պետք չէ հավատալ խոսակցություններին ու բամբասանքներին, թե նման բան հնարավոր է:
«Ես հուսով եմ, որ Եվրոպական դատարանը մոտակա ժամանակում իմ գործով արդար վճիռ կկայացնի, և ես բանտում կհանդիպեմ ոչ թե Անդրեյ Կլյուևին, այլ Վիկտոր Յանուկովիչին, եթե նրան ինչ-որ տեղ գտնեմ»,- ասել է Տիմոշենկոն: