Փետրվարի 18-ին Բեռլինում տեղի կունենա հանդիպում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ուկրաինայի ընդդիմության առաջնորդների միջև: Ուկրաինական կողմից հանդիպմանը կմասնակցեն Վիտալի Կլիչկոն և Արսենի Յացենյուկը:
Կանցլեր Մերկելը առաջին անգամ է հրապարակավ խառնվում Ուկրաինայի հակամարտությանը: Ավելի վաղ Մերկելը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ` նրան հետ պահելով ցուցարարների դեմ ուժի հնարավոր կիրառումից: Միաժամանակ Քրիստոնեա-ժողովրդավարական միությունը, որը գլխավորում է Անգելա Մերկելը, հայտարարել էր, թե կաջակցի ուկրաինացի որոշ չինովնիկների նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, եթե նրանք հետագայում էլ շարունակեն խախտել քաղաքացիների իրավունքները: Նշենք, որ անցած տարի դեկտեմբերին գերմանական Der Spiegel-ը նշել էր, որ Բեռլինը Ուկրաինայի ընդդիմության միացյալ առաջնորդ է տեսնում Վիտալի Կլիչկոյին և կաջակցի նրան նախագահի աթոռի համար պայքարում: