«Ժնև ֊2» համաժողովի բանակցությունների ընթացքում Սիրիայում 5000 մարդ է զոհվել: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը:
«Հունվարի 22-ին Շվեյցարիայում մեկնարկած «Ժնև 2» կոնֆերանսի ընթացքում Սիրիայում զոհվել է 5000 մարդ: Ողջ պատերազմի ընթացքում դա ամենամահաբեր ժամանակաշրջանն է»,-ասել է Սամանտա Փաուերը Սիրիայում ՄԱԿ ԱԽ փակ հանդիպման ավարտին:,որը նվիրված է եղել Սիրիայում տիրող մարդասիրական իրավիճակին:
Նա կոչ է արել ԱԽ անդամ երկրներին գիտակցել, որ Սիրիայում իրադրությունը գնալով վատթարանում է և պահանջել անհապաղ միջոցներ ձեռնարկել: