Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մարգվելաշվիլին փորձում է ստանձնել ՌԴ-ՆԱՏՕ միջնորդի դեր

Մարգվելաշվիլին փորձում է ստանձնել ՌԴ-ՆԱՏՕ միջնորդի դեր
15.02.2014 | 17:31

Վրաստանը պետք է կարողանա համոզել Մոսկվային, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը սպառնալիք չէ Ռուսաստանի համար՝ հայտարարել է նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին փետրվարի 14-ին վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում։ Վրաստանի նախկին իշխանությունները, իսկ այժմ նոր իշխանությունների քաղաքական ընդդիմադիրները 10 տարի փորձել են համոզել աշխարհին, որ եթե Վրաստանին ընդունեն ՆԱՏՕ և ԵՄ, բացարձակ աղետ կլինի Ռուսաստանի համար։ Սակայն, Մարգվելաշվիլիի կարծիքով, այժմ պետք է Ռուսաստանին համոզել, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նրա համար սպառնալիք չէ։
«Ո՞րն է մեր նպատակը։ Մշտապես ասել ողջ աշխարհին, որ Ռուսաստանը սկզբունքային է այն հարցում, որ մենք չպետք է անդամակցենք ՆԱՏՕ-ին և ԵՄ-ի՞ն։ Թե՞ մեր նպատակն է՝ համոզել բոլոր նրանց, ում հետ խոսում ենք Ռուսաստանում, հատկապես նախագահ Վլադիմիր Պուտինին, որ Վրաստանի ներկայությունը ՆԱՏՕ-ում շատ խնդիրների լուծում կդառնա, որոնց առաջ կանգնած է Ռուսաստանը»,- նշել է Մարգվելաշվիլին։

Դիտվել է՝ 954

Մեկնաբանություններ

‚մ: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am