Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վենեսուելայի նախագահի երեխաների վրա հարձակման փորձ է կատարվել

Վենեսուելայի նախագահի երեխաների վրա հարձակման փորձ է կատարվել
16.02.2014 | 12:08

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է շաբաթ օրն իր երեխաների վրա հարձակման փորձ կատարելու մասին: Այդ մասին հաղորդել են լատինաամերիկյան ԶԼՄ-ները:
Ըստ Մադուրոյի, մի խումբ մարդիկ փորձել են մոտենալ իր տանը, որպեսզի հարձակվեն իր ընտանիքի վրա: «Ընտանիքը սուրբ է, մեր երեխաներն են սուրբ, և ահա նրանք եկել են, որ հարձակվեն մեր երեխաների վրա: Դա փոքր խումբ էր` լցված ատելությամբ ու անհանդուրժողականությամբ»,-ասել է նախագահը:
Վենեսուելայի ղեկավար նշել է, որ այդ մարդկանց ինքնությունը բացահայտվել է: Ներկա դրությամբ հարձակվողների տվյալները գտնվում են դատախազության մոտ. քննվում են դեպքի հանգամանքները:

Դիտվել է՝ 942

Մեկնաբանություններ