Սիրիայում ՄԱԿ -ի և ԱԵԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին ներողություն է խնդրել Սիրիայի ժողովրդից` Ժնևում տեղի ունեցող անհաջող բանակցությունների և առաջընթացի բացակայության համար:
Բրահիմին Ժնևում անցկացրել է վերջնական քննարկումների ևս մեկ հուսահատ փորձ ` Սիրիայի ընդդիմությանն ու կառավարությանը փակուղուց դուրս հանելու նպատակով:
Նրա խոքով, հիմնական խոչընդոտը կառավարությունն է, որը կրկին հրաժարվում է քննարկել անցումային կառավարություն ստեղծելու հարցը:
Բրահիմին հավելել է, որ բանակցությունների երրորդ փուլի ժամկետը չի նշանակվել:
Սիրիայի հակամարտությունը, որն արդեն ընթանում է գրեթե երեք տարի, խլել է ավելի քան 100 հազար մարդկային կյանք: Շուրջ 9,5 մլն մարդ ստիպված է եղել փախչել իր բնակավայրից: