Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մերկելը ցանկանում է եվրոպական հաղորդակցային ցանց ստեղծել

Մերկելը ցանկանում է եվրոպական հաղորդակցային ցանց ստեղծել
16.02.2014 | 12:24

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ քննարկել եվրոպական կապի անկախ ցանցի ստեղծման հարցը` հաջորդ շաբաթ Փարիզ կատարելիք այցի շրջանակներում: Եվրոպական հաղորդակցային ցանցի ստեղծումը հնարավորություն կտա խուսափել ԱՄՆ-ի հնարավոր գաղտնալսումներից: Նշենք, որ Մերկելի նման մտահղացման պատճառ են դարձել անցած տարի ԶԼՄ-ներում հայտնված հրապարակումները, համաձայն որոնց ԱՄՆ-ն զանգվածային գաղտնալսումներ էր կատարել և տիրացել միլիոնավոր բաժանորդների հաղորդագրություններին: Գաղտնալսումները կատարվել էին և ԱՄՆ-ի դաշնակից համարվող երկրներում: Մասնավորապես, հայտնի էր դարձել, որ ամերիկացիները գաղտնալսել են Անգելա Մերկելի անձնական բջջային հեռախոսը: ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների կողմից իրականացված բացահայտումների մասին նման հրապարակումների համար հիմք էին հանդիսացել ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից էդվարդ Սնոուդենի բացահայտումները:

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ