Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ՀՊԵՆ-ը՝ Al Bustan միջազգային փառատոնի պաշտոնական նվագախումբ

ՀՊԵՆ-ը՝ Al Bustan միջազգային փառատոնի պաշտոնական նվագախումբ
16.02.2014 | 14:08

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ստացել է հրավեր Բեյրութից՝ հանդես գալու Al Bustan միջազգային փառատոնի շրջանակներում՝ որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ:
Միջոցառումը, որի ընթացքում Երիտասարդականը հանդես կգա 3 համերգով, անցկացվելու է մարտի 17-24-ը:
Համերգային ծրագիրը կներկայացնի դասական երաժշտության լավագույն օրինակներ, որոնք հանդիսատեսին կհրամցվեն համաշխարհային ճանաչում վայելող երաժիշտների կատարմամբ:

Դիտվել է՝ 1910

Մեկնաբանություններ