ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, միանալով Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գործընկերներին, մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ Ժնևի բանակցությունները տապալելու համար։ Քերրին ասել է, որ Սիրիայի իշխանությունները ավելի են բարդացրել առանց այդ էլ բարդ բանակցային գործընթացը և կոչ է արել Ռուսաստանին ներգործել Ասադի վրա։ Բանակցությունները տապալվեցին օրակարգի հարցում տարաձայնությունների պատճառով. ընդդիմությունը առաջարկում է քննարկել անցումային կառավարության ձևավորման հարցը, որտեղ Բաշար Ասադը չի լինելու, իշխանությունը չի համաձայնում: