Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը նորից է առաջարկել Երուսաղեմը Իսրայելի և Պաղեստինի ընդհանուր մայրաքաղաք դարձնել: «Պետք չէ բաժանել Երուսաղեմը: Քաղաքը պետք է բաց լինի պաղեստինցիների և իսրայելցիների համար. դա է համատեղ գոյատևման էությունը»,- ասել է Աբբասը՝ Ռամալլայի իր նստավայրում ընդունելով 200 իսրայելցի ուսանողների: Նա պատրաստակամ է փոխզիջման գնալու միլիոնավոր արաբ փախստականների հարցում, որ տարիների ընթացքում լքել են ժամանակակից Իսրայելի տարածքը և ցանկանում են վարադառնալ: Աբբասը հավաստիացրել է ուսանողներին, որ չի ձգտում Իսրայելը փախստականներով «խորտակել»: «Մենք չենք ցանկանում փոխել Իսրայելի սոցիալական կառուցվածքը»,- ասել է Աբբասը:
Պաղեստինցիների առաջնորդը խաղաղ գործընթացի դանդաղման մեջ մեղադրում է Իսրայելին, որը շարունակում է բնակավայրերի կառուցումը: