Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն հանձնարարել է ձախ կենտրոնամետ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Մատեո Ռենցիին ընդգրկել նախարարների նոր կաբինետում և նրան ներկայացնել վարչապետի պաշտոնում:
Երեքշաբթի օրվանից Ռենցին կսկսի իր խորհրդակցությունները նոր կառավարության կազմի հետ, որը կձևավորվի հինգշաբթի: Եթե ամեն ինչ անցնի բարեհաջող, ապա Ռենցին պարտավոր է երդվել, իսկ ուրբաթ և շաբաթ օրերին կստանա իտալական խորհրդարանի վերին և ստորին պալատների աջակցությունը:
Իտալիայի դեմոկրատական կուսակցությունը աջակցում է իր լիդեր Ռենցիին, որը հակված է նոր կառավարության կազմում անցկացնելու բարեփոխումներ: Եթե Իտալիայի կառավարությունն իր վստահությունը հայտնի Ռենցիին, ապա 39-ամյա քաղաքական գործիչը կդառնա ամենաերիտասարդ վարչապետը երկրի պատմության մեջ: Եթե կառավարությունը քվեարկությամբ չստանա վստահություն, ապա Իտալիայում սպասվում են խորհրդարանի նոր ընտրություններ: