Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Երբ հայրենիքում ապրելուց վախենում են

Երբ հայրենիքում ապրելուց վախենում են
17.02.2014 | 22:24

Ժնևի օդանավակայանում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորներին պատանդ էր վերցրել երկրորդ օդաչուն: Ethiopian Airlines ավիաընկերության ինքնաթիռը Ադիս Աբեբայից թռչում էր Հռոմ: Սուդանի օդային տարածքից հաղորդագրություն է ստացվել, որ ինքնաթիռը գրավված և ուղևորները պատանդ են վերցված` հաղորդել է France Presse-ը: Ժնևի ոստիկանությունից պատմել են, որ երկրորդ օդաչուն ինքնաթիռի կառավարումը վերցրել է իր ձեռքը, երբ առաջին օդաչուն զուգարան է գնացել: Նա ինքն է ինքնաթիռը վայրէջքի տարել Ժնևի օդանավակայանում առավոտյան ժամը վեցին և պարանով դուրս է եկել ինքնաթիռի պատուհանից: Երկրորդ օդաչուն զինված չի եղել և ET-702 չվերթի 200 ուղևորների կյանքին ոչ մի սպառնալիք չի եղել: Իր քայլը օդաչուն պատճառաբանել է Եթովպիայում ապրելու վախով և քաղաքացիական ապաստան է խնդրել Շվեյցարիայի իշխանություններից: Շվեյցարական օրենքներով նրան սպասվում է քսան տարվա ազատազրկում: Ժնևի օդանավակայանը առժամանակ դադարեցրել էր աշխատանքը, հիմա արդեն չվերթերը վերականգնվում են:

Դիտվել է՝ 926

Մեկնաբանություններ