Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կլիչկոն` Յանուկովիչին. «Հեռացրեք Բերկուտը»

Կլիչկոն` Յանուկովիչին. «Հեռացրեք Բերկուտը»
18.02.2014 | 15:40

«ՈՒդար» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին կոչ է արել «հրաման տալ» խորհրդարանին` կողմ քվեարկելու 2004-ի Սահմանադրության վերականգնմանը: Ընդդիմադիր առաջնորդը նաև հայտարարել է, որ ընդդիմությունը պատրաստ է պատասխանատվություն վերցնելու նոր կառավարության ձևավորման համար: Նրա կարծիքով` Յանուկովիչը, որպես պատասխանատու քաղաքական գործիչ, պետք է հայտարարի արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին: Կլիչկոյի գնահատմամբ` նման գործողությունները «կնվազեցնեն ջերմությունը» հասարակության ներսում:

Դիտվել է՝ 860

Մեկնաբանություններ