Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Բենինիի ուսանողները կարող են օգտվել ՀՀ կրթական ծառայություններից

Բենինիի ուսանողները կարող են օգտվել ՀՀ կրթական ծառայություններից
18.02.2014 | 16:24

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Բենինի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անիսեթ Գաբրիել Կոչոֆային: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև հնարավոր համագործակցության հարցեր: Դեսպանն իր խոսքում նշել է, որ Բենինի իշխանությունները կարևորում են Հայաստանի մանկավարժական և գիտական ներուժը` պատրաստակամություն հայտնելով համագործակցել մի շարք ուղղություններով, մասնավորապես, միջպետական համագործակցության և փոխանակման ծրագրերի շրջանակում համապատասխան մասնագետների պատրաստման, վերջիններիս որակավորումների բարձրացման և գիտնականների միջև փորձի փոխանակման շրջանակում:

Դեսպանը նշել է, որ իրենց հիմնականում հետաքրքրում է գյուղատնտեսական մասնագիտութւոնների գծով ուսումնառությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջբուհական համագործակցության հարցեր` դասախոսների, շրջանավարտների և ծրագրերի փոխանակման, քննարկումների և կլոր-սեղանների անցկացման համատեքստում: Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների կրթության և գիտության նախարարությունների միջև համապատասխան համագործակցության հուշագրի ստորագրման հնարավորությանը: Նախարարի տեղակալն իր հերթին նշել է, որ Հայաստանը մեծ փորձ ունի օտարերկրյա ուսանողների կրթության առումով` ընդգծելով, որ Բենինիի ուսանողները ևս կարող են օգտվել ՀՀ կրթական ծառայություններից:

Դիտվել է՝ 2772

Մեկնաբանություններ