Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ջեյմս ՈՒորլիքը փորձում է գործ անել

Ջեյմս ՈՒորլիքը փորձում է գործ անել
18.02.2014 | 16:32

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երկուշաբթի մեկնել է Թուրքիա: Այս առիթով նա Twitter միկրոբլոգի իր էջում գրել է. «Այսօր մեկնում եմ Անկարա: Ցանկանում եմ հնարավորինս շուտ իմանալ Թուրքիայի կարծիքը»: Ավելի վաղ նա գրել էր. «Կիպրոսի հույները և թուրքերը հայտարարեցին, որ ձեռնամուխ են լինում կարգավորման լայն ձևաչափի բանակցություններին: Իսկ ինչո՞ւ նույն բանը չի կարող տեղի ունենալ նաև Լեռնային Ղարաբաղում», կոչ անելով վերականգնել ԼՂՀ հակամարտության կարգավորման լայն ձևաչափով բանակցությունները: Ամենայն հավանականությամբ՝ Ջեյմս ՈՒորլիքը Անկարայում քննարկելու է թուրք-հայկական սահմանի բացման հարցը, նույնիսկ եթե այդ մասին իր միկրոբլոգում չգրի:

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ