Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վիեննայում կմշակվի համաձայնագրի վերջնական տարբերակը

Վիեննայում կմշակվի համաձայնագրի վերջնական տարբերակը
18.02.2014 | 16:38

Միջազգային միջնորդների վեցնյակի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը այսօր մեկնարկում է Վիեննայում:
Իրանական պատվիրակությունը կգլխավորի Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը: Վեցնյակը կներկայացնի ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, վեցնյակի՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի քաղաքական ներկայացուցիչները: Բանակցությունների այս փուլում մասնակիցները պետք է մշակեն Իրանի միջուկային խնդրի կարգավորման համաձայնագրի վերջնական տարբերակը:

Դիտվել է՝ 775

Մեկնաբանություններ