Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ադրբեջանին մնում է հավատալ Թուրքիայի անկեղծությանը

Ադրբեջանին մնում է հավատալ Թուրքիայի անկեղծությանը
18.02.2014 | 16:39

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության ու տեղեկատվական ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը հայտարարել է, թե Եվրոպայում գործող որոշ միջազգային կազմակերպություններ Հայաստանի և Թուրքիայի սահմանը բացելուն ուղղված քայլեր են կատարում: Թուրքական Sondakika կայքը գրել է, որ Բաքվում տեղի ունեցած «Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա. եռակողմ միություն և տարածաշրջանի քաղաքականության ապագան» համաժողովի ընթացքում էլ լրագրողների հարցերին պատասխանել է Ասլանովն ու նշել, որ սահմանը բացելու համար որոշ կառույցներ բյուջե են հատկացրել։ Նա հիշեցրել է, որ թուրք պաշտոնյաները Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը կապում են սահմանի բացման հետ։ Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, թե հավատում են Թուրքիայի անկեղծությանը։

Դիտվել է՝ 950

Մեկնաբանություններ