Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սիրիական զինյալ խմբավորումներում ընդգրկվածների թիվը գերազանցում է 100 հազարը

Սիրիական զինյալ խմբավորումներում ընդգրկվածների թիվը գերազանցում է 100 հազարը
18.02.2014 | 22:25

Սիրիայում իշխանության դեմ դուրս եկած զինված խմբավորումներում ընդգրկված անձանց թիվը գերազանցում է 100 հազարը: Նման տվյալներ հրապարակել է ՌԴ ԶՈՒ շտաբը, ինչը համընկնում է Սիրիայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հրապարակած տվյալների հետ:
Մոսկվային առավել մտահոգում է արտասահմանցի ապստամբների թվի աճը: Ռուս փորձագետները նշում են, որ այս խմբավորումներն ավելի մեծ վտանգ են ներկայացնում այլ երկրների համար, և եթե այս թիվը պահպանվի, ապա Սիրիան կարող է գերազանցել Աֆղանստանի ցուցանիշը:
Սիրիական բանակը երեք տարի շարունակ պայքար է մղում զինված ապստամբների դեմ, իսկ կառավարությունը միջազգային հանրությանը կոչ է անում ճնշում գործադրել ապստամբներին զինող և ֆինանսավոող պետությունների վրա:

Դիտվել է՝ 850

Մեկնաբանություններ